Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ես  Սմբատն  եմ, ութ  տարեկան։ Սովորում  եմ  Հարավային  դպրոցում  երրորդ    դասարան։  Երրորդ  դասարանում   մենք   անցել  ենք  հռոմեական   թվերը, Սյուզանի  մայրիկի  հետ  պատրաստել  ենք  կարմիր մոմեր,  կապույտ  մոմեր,  մենք  պատրաստել  ենք  թթու  և  Արթուրի  մայրիկ  հետ  խոսել  ենք  կոնֆլիկտների   մասին։

Մենք   սովորել  ենք  Կոմիտասի  երգերից հետո  մենք  գնացել  ենք   Կոմիտասի  թանգարան ։ Այնտեղ  գիդը  մեզ   պատմեց, թե   Կոմիտասը  որ  երկրներում  է   եղել,  նա  ուներ  երգչախումբ,  որտեղ  կային  1000-ից    ավել   մարդ, ինչ- որ  մեկը եթե սխալ  երգեր,  նա  կլսեր  և  ամբողջ  երգչախմբին  կկանգնացներ  և  այդ  մի  մարդուն  կուղղեր։  Մենք  մաթեմատիկայից  անցել  ենք  ավելի  դժվար  խնդիրներ,  մենք   սովորել  ենք  եռանիշ  թվերով  բազմապատկումներ,  մենք  սովորել ենք  ավելի  դժվար  բաժանումներ,  մենք  ունեցել  ենք Խնկոյան օրեր։ Խնկոյանական ընթերցարաններ ենք արել։  Անցել  ենք   <<Ագռավն  ու  աղվեսը>>, <<Վատ  ընկերը>>, <<Մկների  ժողովը>>,  <<Խոզն  ու  ագռավը>>։ Մենք  այս  տարի  անցել  ենք  բլոգում  գրել, կարգեր  ընտրել , կտրել, word-ից  բլոգ  գցել։ Մենք  առաջին  դասարանին  սովորեցրել  ենք  piant-ով  աշխատել։  Մոռացա  ասեմ , որ մենք  պատրաստել  ենք  տոնածառ  այս  տարվա  տոնածառը  շատ հրաշալի է։

«Ես» ուսումնական նախագիծ

Տիեզերք նախագիծ

Խնկոյան օրեր

Կոմիտասյան օրեր

Բլոգուսուցման նախագիծ

«Կաքավիկ» ռադիո

Սեբաստացու օրեր

Ամանորյա նախագիծ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով