Հեքիաթների խառնաշփոթ

Կար   չկար  մի   մարդ,   այդ  մարդը  գնում  է  դառնում  մի  ձկնորսի  շալակատար։  Եվ մի  օր  նա  բռնում  է  մի  ձուկ,  այդ  պահին  ձուկը  բերան  առավ  և  ասաց․

—  Ինձ  թող,  ես  գնամ   իմ  մայրիկի,  հայրիկի  մոտ,  հիմա  նրանք  շատ  անհանգիստ  են։

Եվ  այդ  ձկանը  բաց  է  թողնում  և  այդ  պահին  ձկնորսը  տեսնում  է  և  հեռացնում  է  աշխատանքից։  Ասում  է․

-Էլ  աչքիս  չերևաս։
Նա   գնում  է գնում,  հադիպում  է  մի  հրեշի,  հրեշը  ասում   է․

—Ի՞նչ  է  պատահել,-  ասում  է,-  ինձ  աշխատանքից  հեռացրել  են ։

Հրեշը  ասում  է․

-Արի մի  պայման  դնենք,  ես  այս  կովը   տամ   քեզ,   երեք  տարի  հետո  գամ  մի  հարց  տամ։  Եթե  պատասխանեցիք  կովը  մնում  է  ձեզ,  եթե  չպատասխանեցիր  դուք  էլ  կովն  էլ   ինձ,  և  այդ  պահին  գալիս  են  չորս  կույրերը։

Մի  կույրը  բռնում  է  կովի  պոչից, և  ասում  է, որ դա  հաստատ  խոտ  է,  իսկ  երկրորդ  կույրը  բռնում  է  ոտքից  և  ասում   է, որ դա  էլ  ծառ  է,  իսկ  երրորդը  բռնել  էր  հրեշի  ձեռքից  և  ասաց, որ  սա  օձ  է,  իսկ  չորրորդը

բռնել  էր  կովի  գլխից  ու  ասաց , որ  սա  գնդակ  է։ Դրանից  հետո   շալակատարը  գնում  է  կնոջը  ամեն  ինչ  պատմում,   երեք  տարին   անցնում  է  հրեշից  առաջ  գալիս  են  չորս  կույրեր,  նրանց  պատմում  է   հետո  հրեշը  գալիս  է  և  սկսում  է  հարցեր  տալ։ Այդ  հարցերին   պատասխանում  են  կույրերը,  հրեշը  ասում   է  եկել  եմ,  դռան  ետևից   ձայն  է  տալիս  հրեշը։

Ես  էլ  եմ   եկել  պատասխանում  է  կույրը,  հրեշին  ասում   է։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է  գիշերվա խավարի մեջ։

Մարդ  ու  կին  շնորհակալություն  են  հայտնում  կույրերին։

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով