Ճամփորդապատում

Մենք   գնացել  էինք   Հովհաննես   Թումանյանի   թանգարան։  Ես հաշվեցի աստիճաները,  դրանք  հիսունչորս հատ էին,    Հովհաննես  Թումանյանը   54  տարեկանում  է   մահացել։ Մենք,  որ   մտանք   Հովհաննես   Թումանյանի  թանգարան,    տեսանք   մի  վարագույր,որը    բացվեց, այնտեղ   տեսանք  Դսեղ   գյուղի բնապատկերը Հետո  գիդը   մեզ   ցույց  տվեց  մեկ գրապահարան, այնտեղ կար  այդպես  տասներեք  գրապահարան։  Այդ  բոլորն   էլ  մենք   տեսանք։ Դարակների  ապակիների վրա  նկարած  շուշաները ներկած   էին  տարբեր գույներով։  Հետո  մենք   իմացանք,  որ  դա   Հովհաննես   Թումանյանն է  փակել էր   նրա   համար,  որ   նրա   բարեկամնները  գալիս   էին  վերցնում գրքերը   և   հետ   չէին  վերադարձնում։  Հետո   մենք   տեսանք Թումանյանի հեքիաթներից նկարված    տարբեր   մուլտֆիլմեր։ Բերանացի  ընթերցեցինք  բանաստեղծություններ, որոնք գրել էր Հովհաննես Թումանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով