Ջանի Թումանյան «Շոկոլադասեր շունն ու կատուն»

Ջանի Թումանյան

«Շոկոլադասեր շունն ու կատուն»

Ամառ  էր, ես  եղբորս  հետ  գնում  էի  մի  քաղաք,   իմ  հետ  գալիս  էին  շունն ու  կատուն։  Նրանք  սիրում  էին  իրար  հետ  կռվել  և միշտ  կռվում  էին իրար  հետ։  Դրսում շատ ցուրտ էր։   Իմ  եղբոր  գլուխը  մրսեց, նա իր  գդակը  հանեց և հագավ։ Այդ  պահին  հեռվից  մի  անուշ հոտ  եկավ։ Պարզվեց  շոկոլադե  ճանապարհ  է, որն անուշ բուրում էր։ Մենք հասանք ճանապարհին և  ես, եղբայրս, շունն  ու  կատուն սկսեցինք   ուտել  այդ  շոկոլադե  ճանապարհը։Հետո  եկավ  դիվանբաշին և  մեզ  ասաց․
-Չի կարելի  ուտել այս ճանապարհը։
ԵՎ հետո  մեզ  բանտ  գցեցին։ Մենք  մեկ  օր  մնացինք այդ  բանտում, հետո մեզ ազատ արձակեցին։ Երբ դուրս եկանք այնտեղից,   նորից կերանք  այդ շոկոլադե  ճանապարհի  կեսը։ ԵՎ նորից  մեզ  բռնեցին և  բաց չթողեցին։ Բայց  հետո  եկան  ասացին ՝ դուք  դուրս  եկեք բանտից։ Բայց  շոկոլադե  ճանապարհը  չուտեք։ ԵՎ  մենք   էլ  չկերանք  շոկոլադե  ճանապարհը շունն  ու  կատուն  ուզում  էին  նորից  ուտեին,  իմ  եղբայրը  չթողեց։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով