Վարդը Վ. Գյոթե թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Վարդը
Վ. Գյոթե
թարգմանությունը՝ Հ. Թումանյանի
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

 

Հարցեր և առաջադրանքներ


1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:
Տղան  ասում   է   ես   քեզ  կպոկեմ   վարդը   ասում  է   չես   կարող  ինձ   պոկել   ես   քեզ   կծակեմ   տղան   պոկում  է  վարդը   վարդը   ծակում   է   բայց   նրան   չի   օգնում   ծակածը։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա.  կարմիր   վարդ
բ.  ծակող      վարդ
գ. դաշտի  միջին  վարդ
դ. քնքուշ   վարդ


3. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:


Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.               
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.


4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Ես  բանաստեղծության  համար   կնտրեմ   կարմիր   գույնը,   որովհետև   վարդը    կարմիր   գույն   էր։


5. Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
Որովհետև  գիշերն   են   աճում


բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:
Որովհետև   վախենում   են։

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ
Հովհաննես Թումանյան


Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

 

Հարցեր և առաջադրանքներ


1. Կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր «ի՞նչը, ի՞նչ էր անում»
հարցին
զանգեր զարկին, լուսը բացվեց,  առուն խոխոջում է,  քամին  շընկշընկում է,  կռունկն եկավ,  կաքավ   կարդում  է, հարսն ու աղջիկ   ելան,   


2. Այս բառերն ինչպիսի՞ն կարող են լինել, գրի՛ր:
Առավոտ- բարի

զանգ-բարձր

քամի-ուժեղ

առու-արագահոս

ծաղիկ-գեղեցիկ

կռունկ-փոքր

աղջիկ-աշխատասեր

հարս-ուրախ

3. Լրացրո՛ւ աղյուսակը իմաստով իրար մոտ բառերով:

Առավոտ-լուսաբաց
լույս-ճառագայթ
քամի-զեփյուռ
հանդ-արտ
անուշ-դուրեկան
տաղ-երգ
կարդալ-ընթերցել

 

4. Իմաստով հակառակ բառերը գտի՛ր և զույգեր կազմի՛ր:

բարի բարակ
աղջիկ կոպիտ
Լույս Տհաճ հոտ
հաստ չար
անուշ գիշեր
բուրմունք մութ
առավոտ տղա

բարի-չար   աղջիկ-տղա   լույս-մութ    հաստ-բարակ       անուշ-տհաճ     բուրմունք-տհաճ  հոտ   առավոտ-գիշեր

Աղբյուր Հովհաննես Թումանյան

Աղբյուր
Հովհաննես Թումանյան
Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

 

Հարցեր և առաջադրանքներ
1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։ գուշ-ցեխափոս,

    տոթակեզ-շատ տաք   

խաղ-երգ

   Պախրա-եղնիկ

2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:
Աղբյուրը  բխում  էր   սարի  լանջից, ժայռի   տակ   էր։

3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:
Աղբյուրը   սառնորակ  էր։

4. 5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…
Ով   քեզ   ստեղծել   է,   նրա    կյանքը   թող   ջրի  նման  երկար  լինի։

Հովհաննես Թումանյան ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
Հովհաննես Թումանյան
I
Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:
— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:


Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:
II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,
Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:
— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:


III
Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր
․․․
IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնումա. մըթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:


Հարցեր և առաջադրանքներ
1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։
ճոն-դերձակ ,   դիվանբաշի-դատավոր,     կուճի-ճակատ,   մուշտար-հաճախորդ։
Continue reading “Հովհաննես Թումանյան ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ”

Ամենից լավ տունը Հովհաննես Թումանյան

Ամենից լավ տունը
Հովհաննես Թումանյան
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,

7
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

8
Հարցեր և առաջադրանքներ
1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:
—————————————————————————————————————
—————————————————————————————————————
—————————————————————————————————————
—————————————————————————————————————
2. Ի՞նչ երազանք ուներ տղան:
—————————————————————————————————————
—————————————————————————————————————
—————————————————————————————————————
—————————————————————————————
3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:
—————————————————————————————————————
—————————————————————————————————————
—————————————————————————————————————
—————————————————————————————
4. Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և
տեղադրի՛ր բլոգումդ:
—————————————————————————————————————
—————————————————————————————————————
—————————————————————————————————————
—————————————————————————————

9
5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ «ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ»

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։ Continue reading “Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ «ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ»”

Հեքիաթների խառնաշփոթ

Կար   չկար  մի   մարդ,   այդ  մարդը  գնում  է  դառնում  մի  ձկնորսի  շալակատար։  Եվ մի  օր  նա  բռնում  է  մի  ձուկ,  այդ  պահին  ձուկը  բերան  առավ  և  ասաց․

—  Ինձ  թող,  ես  գնամ   իմ  մայրիկի,  հայրիկի  մոտ,  հիմա  նրանք  շատ  անհանգիստ  են։

Եվ  այդ  ձկանը  բաց  է  թողնում  և  այդ  պահին  ձկնորսը  տեսնում  է  և  հեռացնում  է  աշխատանքից։  Ասում  է․

-Էլ  աչքիս  չերևաս։
Նա   գնում  է գնում,  հադիպում  է  մի  հրեշի,  հրեշը  ասում   է․

—Ի՞նչ  է  պատահել,-  ասում  է,-  ինձ  աշխատանքից  հեռացրել  են ։

Հրեշը  ասում  է․

-Արի մի  պայման  դնենք,  ես  այս  կովը   տամ   քեզ,   երեք  տարի  հետո  գամ  մի  հարց  տամ։  Եթե  պատասխանեցիք  կովը  մնում  է  ձեզ,  եթե  չպատասխանեցիր  դուք  էլ  կովն  էլ   ինձ,  և  այդ  պահին  գալիս  են  չորս  կույրերը։ Continue reading “Հեքիաթների խառնաշփոթ”

Հովհանես Թումանյանի մասին տեղեկություններ

  1. Հովհանես  Թումանյանը  Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։

 

2) 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ Continue reading “Հովհանես Թումանյանի մասին տեղեկություններ”