Ցախավելի գաղտնիքը

(Հին զրույց)

Շատ հին ժամանակ մի թագավոր կար
Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:
Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,
Չգիտեր, թե ո՞վ կհաջորդե իրան.
Թեպետ նա ուներ տասներկու որդի,
Բայց չէր իմանում, թե որին ընտրի:
Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,
Ոչ մեկը նրա բնույթը չուներ.
Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,
Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,
Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,
Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:
Թագավորն այսպես շատ որ մտածեց,
Հանելուկի պես մի բան հնարեց.
Մի թարմ ցախավել իր առջև դրած,
Որդոցը կանչեց և նրանց ասաց.
-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,
Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.
Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,
Եվ բավական է, որքան ապրել եմ.
Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.
Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:
Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,
Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-
Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,
Որ ես հենց այսօր կապել եմ տվել.
Ձեզնից ով որ կկոտրե սրան,
Իմ թագն ու գահը ես կտամ նրան:
Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,
Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:
-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,
Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.
Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,
Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.
Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,
Դեղնեց, սփրթնեց ու ետ քաշվեցավ:
Հետո երկրորդը եկավ, վեր առավ,
Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.
Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,
Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,
Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,
Բայց ցախավելը չի էլ ծռեցին,
Ամենից վերջը փոքրը մոտեցավ
Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.
-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել
Իմ եղբարց նման իզուր չարչարվել.
Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ
Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.
Ջուրը կխեղդե, կրակը կայրե,
Ով այս չգիտե, թող նա փորձ անե:
Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,
Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:
Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,
Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:
Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,
Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին
Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի,
Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.
Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,
Եթե մասներում միություն չկա.
Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,
Նրանք անկասկած ուժով կլինին
Այսպես շատ անհատ երբ որ միանան,
Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.
Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,
Թե նրանք խմբով ինչեր են անում.
Նրանց պես եթե մարդիկ միանան,
Լեռներ կշրջեն, եթե կամենան.
Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ
Միացած ուժով կարող են շինել:
Ես քո տերության ցրված ուժերը,
Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,
Աուր կապերով կապած կապահեմ,
Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:
Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,
Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ»:
Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,
Ավելի կապերը քանդում, արձակում.
Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,
Ամենի առջև կոտրում զատ-զատ:
-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-
Քեզ է արժանի իմ թագն ու գահը:
Գրկում է որդուն, ճակատը համբուրում,
Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:
-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-
Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,
Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,
Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.
Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,
Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:
-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-
Տալով եղբորը պատիվ և հարգանք.
Իմաստուն որդին հասավ մուրազին,
Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։
  2. Բացատրի՛ր հետևյալ մտքերը

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ-

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր-

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս-

3. Արձակ պատմի՛ր զրույցը։

4. Ինչպիսի՞ն էր թագավորը։ Տեքստից դո՛ւրս գրիր նրան բնութագրող հատվածը։

5. Ինչպիսի՞ն էին որդիները։ Տեքստից առանձնացրո՛ւ նրանց բնութագրող հատվածները։

6. Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

7. Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

8. Ընտրի՛ր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

9. Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

 

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տ ներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Պատմողական-Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Բացականչական-― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-օդային

խոտ –խոտային

ջուր-ջրային

արծաթ-արծաթյա

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Դուրս գալ, մտածել, վազել, վերադառնալ, գոչել։

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել —փորել փոսը

Դուրս գալ ——դուրս գալ փողոց

Աճեցնել — բույսը աճեցնել

Տեսնել —եղբորը տեսնել

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

հիշեցի-մտաբերել

իսկույն-կրկին

Վերջիվերջո-վերջապես

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

բարձրանալ-իջնել

Ուրախ-տխուր

երկար-կարճ

Թվական

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականները պատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

aybuben

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7-յոթ

5-հինգ

9-ինը

4-չորս

10-տաս

19-տասնինը

95-իննսուհինգ

51-հիսունմեկ

64-վաթսունչորս

60-վաթսուն

35-երեսունհինգ

40-քառասուն

80-ութսուն

82-ութսուներկու

99-իննսունինը

100-հարյուր

200-երկու  հարյուր

900-ինը  հարյուր

126-հարյուր   քսանվեց

931-ինը  հարյուր  երեսունմեկ

1000-հազար

20 000-քսան  հազար

3006-երեք  հազար  վեց

5800-հինգ  հազար  ութ  հարյուր

9325-ինը  հազար երեք  հարյուր   քսանհինգ

1 000 000-մեկ  միլիոն

3 245  614-երեք   միլիոն  երկու  հարյուր  քառասունհինգ հազար  վեց  հարյուր  տասնչորս

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ-երրորդ

4-րդ-չորրորդ

5 -րդ-հինգերորդ

6-րդ-վեցերորդ

7 -րդ-յոթերորդ

8 -րդ-ութերորդ

9 -րդ-իններորդ

10 -րդ-տասներորոդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:ութսուն,  ութսուներկու, ութսունչորս,  ութսունվեց,  ութսունութ։
  2. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:վաթսունմեկ, վաթսուներեք, վաթսունհինգ, վաթսունյոթ,  վաթսունինը։

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

1 կա  1000 արժի  1000  կա  1  չարժե,  երկու  աչքից  մեկին  մի  հավատա,  մոր  մի  օրնանքը  7  անեցք կքանդի։

  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:
  1. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ –

Ածականներ –

Թվականներ —

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

 

Անգամ   ք  լսում  ենք,   գ  գրում։

կենդանի    թ  լսում  ենք,   դ    գրում։

միջատ  չ  լսում  ենք,  ջ  գրում։

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

կենդանի-կենդանիներ-

ոչխար-ոչխարներ

տեր-տերեր

շերամ-շերամներ

վարդենի-  վարդենիներ

ճիճու-ճիճուներ

թութ-թթեր

ոսկի-ոսկիներ

կողմ-կողմեր

 

 

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

 

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-օգտակար

շերամ-օգնող

մետաքս-աննման

ճիճու-շատակեր

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

մետաքս-  կտորի  տեսակ

Շերամ-օգտակար   ճիճու

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար, ապերախտ, անխնամ, վարդենի

անդադար-ան-դադար    ապերախտ-ապ-երախտ    անխնամ-ան-խնամ   վարդենի-վարդ-  ենի

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Պատմողական- Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Հարցական-Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

Բացականչական- Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Մարդու  համար  շատ  կարևոր  է  կյանքը։

Վարդենու  վրա  նստած  է  մեղուն։

Շերամը  կենդանի  չե  այլ  միջատ։

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Տերը  ուզում  է  մեղույին  ապացուցել,  որ  նա  լավը  չե  բայց  նրա  մոտ  չի  ստացվում։

ՈՒղտը

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Ուղտի  անվանումը  առաջացել է  արաբերեն  գեղեցկություն  բառից։
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը  սնվում   է  ամեն  ինչով։
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ողտի  բարձրությունը  2մետր  երկարությունը  3,  իսկ  կշիռը  500կգ։
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Ուղտը  իր  ջեմաստիճանը  կարգավորում  է    սապատներով    կուտակված  ճարպի  շնորհիվ։
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև  իր  սապատներում  կուտակված   ճարպը  օգնում  է։

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև  ինքը  չկամենա։

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,  հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ,

Ուղտը մոտիկ է արածում,  բայց հեռուն է տեսնում

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

  1. 4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր
    Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ:

Բառային աշխատանք

  1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ 1 միավոր
    2,3,500,200,4
  2. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր շիկացած-տաքացած  գեղեցիկ-սիրուն  բարկություն-ջղայնությունհարվածել-խփելտապ-շոգ
  3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
ուղտ միասապատ անտարբեր
բուրդ ուղտափուշ փշոտ
ավազ երկսապատ բարձրություն
տհաճ
միջազգային

միջազգային-բարդ  ածանցավոր

  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

փափուկ  բուրդ

խոշոր  կենդանի

անապատային ուղտ

ցուրտ  եղանակ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր
    Հաստ-բարակհեշտ-դժվար

    կոշտ-փափուկերկար-բարակ

    ցուրտ-տաք

  1. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր
    Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։-պատմողականԳիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:-հարցական  նախադասություն։

Ածական

Ամեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները:

Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն:

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Առաջադրանքներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

քույր-գեղեցիկ, հմայիչ, բարի, եղբայր-չարաճճի,հզոր, անվախ, մայր-աշխատասեր, հիասքանչ,  հոգատար,  հայր-խիզախ,  խելացի, ընկերասեր,  տատիկ- սիրելի,  անուշ,  պայծառ, պապիկ- գրագետ, բարի,  երիտասարդ։

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-անսիրտ , վախ-անվախ, քար-քարեր, մայր-մայրենի, երկինք-երկնային, արև-արևոտ, փայտ-փայտե, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ-ծաղկաային, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկյա, արծաթ-արծաթե, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկական, Ֆրանսիա-ֆրանսիական, Գերմանիա-գերմանական:

  1. Համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ ածականներ:

Օրինակ՝ հաստ + ա +բուն = հաստաբուն

թանկ պահանջ
խիստ առատ
սաղարթ գին
հորդ խիտ
աստղ տերև
փուշ զարդ
քաղցր վազ (ք)
արագ համ
գիրկ բաց

թանկ-գին-թանկագին    խիստ-պահանջ-խստապահանջ      սաղարթ-խիտ-սաղարթախիտ     հորդ-առատ-հորդառատ    աստղ-զարդ-աստղազարդ    փուշ-տերև-փշատերև

  1. Կազմի՛ր բառակապակցություններ:
ալեհեր վարպետ
սրատես կրակ
թեժ ծերունի
սլացիկ արծիվ
հմուտ բարդի
հորդ անձրև
վարար կատակ
մեղմ գետ
սրամիտ հովիկ
  1. Ստացի՛ր ածանցավոր ածականներ:

Ա. դաշտ, ժանգ, փուշ, հարավ, կրակ, անկյուն, հանք:

-ային — դաշտային, հարավային,  անկյունային,  հանքային

— ոտ – ժանգոտ,փշոտ,  կրակոտ,

Բ. Գույն, վտանգ, հանճար, ահ, խորհուրդ, գլուխ, համ, ուժ, շուք:

— ավոր – գունավոր, վտանքավոր,   խորհրդավոր,  գլխավոր,

— եղ –  հանճարեղ,  ահեղ,    համեղ,  ուժեղ,  շքեղ

Գ. Զարման(ք), հրաշ(ք), նախշ, փայլ, հույս, տոն, ժողովուրդ, փուխր, վճիռ:

-ական –  տոնական,  ժողովրդական,  վճռական

-ալի –զարմանալի,  հրաշալի,   հուսալի,

-ուն –նախշուն,  փայլուն,  փխրուն,

  1. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛րթե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելիպակասամենից բառերը:Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

երկար, ավելի  երկար,  ամենա  երկար։

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

խոշոր,  ավելի  խոշոր,  ամենից  խոշոր։

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

աղի,  պակաս  աղի,  ամենից  շատ։

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Ա խմբում սովորական ածականներն են,Բ խմբում ավելի բառը ունեցող ածականներն են և դա ցույց է տալիս, որ ինչոր մի բանը ավելի է քան մյուսը,իսկ Գ խմբում ցույց է տալիս ամեից բառերով ածակաները,որը ցույց է տալիս, որ ինչոր մի բանը ամեն  ինչից  առավել է։

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, ավելի  վատ,  ամենա վատ, գեղեցկագույն-գեղեցիկ-ավելի  գեղեցիկ,  ամենա  գեղեցիկ, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Լրացուցիչ աշխատանք

1․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականներըՏրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ … տափաստաններից բարձրանում ենք դեպի … մարգագետինները և գնում դեպի … ձյան սահմանը, … աշխարհն աղքատանում է: … լեռնագագաթներին ամենից շատ … ոչխարներն ու … քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել … ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ … սարերին ու դաշտերին:

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով … ու … գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը … … լճերով … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Ղազարոս Աղայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
    սնուցած-սնել
  2. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
    շինել-կառուցել   շյուղ-ոստ     Այժմ -հիմա    սնուցած-սնելհափշտակել-խլելկրկին-նորից
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։   Հիշողություններով  լի  ծիծեռնակը։
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    Այս  բանաստեղծության  հերոսը  ծիծեռնակն  է։
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
    Այս  բանաստեղծության   ծիծեռնակը  աշխատասեր  էր  փոքրիկ  և   բարի։
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:Բանաստեղծության  Ծիծեռնակը  չհիասթափվեց  և  նորից  սկսեց  իր  բույնը  շինել։
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր։
    Ծիծեռնակը բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛ երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:
    Ինձ  դուր  եկավ  այս  հատվածը,   որովհետև   նա  չկոտրվելով  նորից  իր  բույնը  հինելով  երգելով  նորն  է  կառուցում։
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:

    Ծիծեռնակը  չվելով  տաք  երկրներ  վերադառնում  է  և  տեսնում  է  իր  բույնը  չկա։Նա  չհիասթափվելով  նորն  է  կառուցում  և  կառուցելու  ժամանակ  նա  գեղեցիկ  երգում  է  և  հիշում  իր  հին  բույնը   հիշում  այդ  բնի  մեջ  կատարված  կարևոր  բաները։

  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
    Բանաստեղծութունը  վերնագրված  է  «Հիշողություն» ,  որովհետև  ծիծեռնակը  հին  բույնի  հիշողություններով  էր  կառուցում  նոր  բույնը։
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
    ծիծեռնակը  գեղեցիկ  թռչուն  է  և  նրա  պոչը  մկրատաձև  է  ու  սպիտակ  փոր   ունի  նաև  ուտում  է  միջատներ։
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  12. Ծիծեռնակներ  ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակքաղաքային ծիծեռնակառափնյա ծիծեռնակժայռային ծիծեռնակշիկագոտի ծիծեռնակ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։
  13. Բանաստեղծության ծիծեռնակին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:Նման  է  իր  տխուր  հիշողություններով։

Գոյական

 

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

  2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

  4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներ Իր ցույց տվող գոյականներ
գնդապետ Գունդ
եգիպտացի եգիպտացորեն
թզուկ թիզ
կառապան կառք
վաճառական վաճառասեղան
ուղևոր ուղի
հնդիկ
հնդկահավ
վիրաբույժ
դերձակ
հացթուխ
խոհարար
լրագրող
հետախույզ
օձ
վերելք
հացահատիկ
խոհանոց
լուր
լրագիր
հետք
օձիք

 

  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

 Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ – նավակ

Ռազմական նավ –  ռազմանավ

Նավի հրամանատար – նավապետ

Մարդ, որը վարում է նավը –  նավարար

Նավ, որը լողում է ջրի խորքերում –  սուզանավ

Նավի վրա ծառայող մարդիկ – նավաստի

Նավերի հանգստավայր –  նավահանգիստ

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ-օդանավ-օդաչու  , տոմս-տոմսարկղ-տոմսավաճառ  , ժամ-ժամացույց-ժամապահ, փոստ-փոստարկղ-փոստատար, լող-լողովազան-լողորդ, քաղաք-քաղաքներ-քաղաքացի:

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-Մանկիկ, մայր, զավակ, որդի,առյուծ
Ի՞նչ-մանկություն,գագաթ, 

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափ հարձակում
ավարտ տառապանք
գրոհ բույր
տանջանք ահ
հոտ վճիռ
որոշում վերջ
բողոք համբավ
ցավ գանգատ
հռչակ կսկիծ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, հույս, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներ Ոչ շոշափելի գոյականներ
երշիկ երազ
վերարկու հույս
հաց կասկած
քար պատիվ
թմբուկ ճաշակ
կարոտ
արձագանք
բնավորություն
  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբ օգուտ
հարգանք ներում
վնաս խավար
հաղթահարել վերջ
լույս պարտություն
պատիժ արհամարհանք

 Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։
    Մոսկվա, Ֆրանսիա,  Վաղարշաբաթ,  Սմբատ,  Եղիշե  Չարենց։
    մարդ,  ընկեր, բարեկամ,  կրակ,  մատիտ։

     

  2. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։Բժիշկ

    Վոստիկան

    երեխա

    մայրիկ

    մարդ

    մատիտ

    նկար

    սեղան

    ծաղկաման

    հեռուսացույց

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք –Գյումրի,Վանաձոր  Երևան   Հրազդան   Կապան  Դիլիջան

Գրող –Աղայան    Թումանյան    Խնկոյան  

Մարզ – Սյունիք  Կոտայք  Տավուշ  

Գետ — Արաքս  Դեբեդ  Որոտան  Արփա  Աղստև 

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

Շող-Շողիկ  , գառ-Գառնիկ  , թագ-թագուհի  , նազ-Նազար , վարս-Վարսիկ , վարդ-Վարդան  , սաթ-Սաթենիկ , լուսին-Լուսինե , խաչ-Խաչիկ:

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան, աղավնի, մանուկ

Դեբետ  գետը  շատ  վտանգավոր  է։  Ռոնալդուն  իմ  ամենասիրելի  ֆուտբոլիստ  է։  Մենք  գնացել  էինք  Գյումրի  և  անյտեղ  շատ  գեղեցիկ  էր։

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչ հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կին միավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներ

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներորոնք հոգնակի թիվ չունեն:

Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

պարան-պարաններ , սեղան-սեղաններ , սիրտ-սրտեր  , շուն-շներ , գիրք-գրքեր, դասարան-դասարաններ, գետ-գետեր, բառարան-բառարաններ

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դաս-դասեր,  գրիչ-գրիչներ , լուր-լուրեր , քար-քարեր , վագր-վագռեր , տղա-տղաներ, ցուցատախտակ-ցուցատախտակներ, կողմնացույց-կողմնացույցներ , հուշ-հուշեր , մազ-մազեր, լեզու-լեզուներ, կակաչ-կակաչներ, փայտ-փայտեր, աչք-աչքեր:

եր-ով վերջացողներ-դասեր, լուրեր, քարեր, վագռեր, հուշեր, մազեր, փայտեր, աչքեր

ներ-ով վերջացողներ-գրիչներ, տղաներ, ցուցատախտակներ, կողմնացույցներ, լեզուներ,  կակաչներ

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ –տառեր

Գառ –գառեր

Գառնուկ –գառնուկներ

Բառ –բառեր

լեռ –լեռներ

ժայռ –ժայռեր

ձեռք –ձեռքեր

ձեռնոց –ձեռնոցներ

հարս –հարսեր

խոտ –խոտեր

ոտք –ոտքեր

մուկ –մկներ

ձուկ –ձկներ

ձմերուկ –ձմերուկներ

արմատ –արմատներ

թոռ –թոռներ

աթոռ –աթոռներ

դուռ –դռներ

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի-երկինք , ծերունու-ծերունի , տան-տունն , քրոջ-քույր  , տարվա-տարի , առվի-առու, խմբում-խումբ, սրտից-սիրտ , մոր-մայր , ծաղկով-ծաղիկ , փշատենուփշատ, գարնան-գարուն , մանկության-մանկություն , տիրոջ-տեր , շարժման-շարժ , թփի-թուփ:

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի այգում ( այգի) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուր) սառը ջուր խմեց  աղբյուրից։

Պապիկը անչափ սիրում է իր  թոռնիկներին ( թոռնիկներ):

19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Արագած  լեռը ( լեռ) քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա  թագավորի ( թագավոր) անունով։

Արագածի  լանջերն ( լանջեր) հոսում են սառնորակ աղբյուրներ։

 

Իմ գրքի մասին

Ես  շարունակում  եմ  Կարդալ  Նեյմարի  մասին  գիրքը,  որի  հեղինակն  էր  Լուկա  Կայոլին։  Այդեղից  ես  շատ  բան  եմ  իմացել  նրա  կյանքի  մասին։ Օրինակ,  որ  Սանթոսը  նրան  շատ  ու  շատ   գումար  է  տվել,  որ  նա  չտեղափոխվի  Ռեալ  մադրիդ։ Դա  եղել  է  շատ  դժվար  նրան  ստիպել  էր  իր  հայրիկը  և  նա  էլ  համաձայնվել  էր։ Եվ  այդ  մի  պատմություններ,  որ  իմ  համար  ամենահետաքրքիր  մասն  էր  դարձել  այդ  ամբողջ    գրքի  մեջ։ Բայց  ես  դեռ  կարդացել  եմ  260էջ  բայց  դեռ  կա  200էջ

Զատիկների աշխարհում

Ես մի օր քայլում էի փողոցով և մոլորվեցի։ Մոլորվեցի և տեսա, որ շատ ու շատ զատիկներ կան։ Եվ ես իմացա, որ հայտնվել եմ Զատիկների աշխարհում։ Այո, հենց այդպես էր, նրանց երկրի անունը Զատիկների աշխարհ էր։ Մի մարդ, որ արդեն այտեղ էր ապրում շատ տարիներ, ինձ պատմեց այդ երկրի մասին։Ես իմացա զատիկների լեզուն, որը համարյա նման էր մեր լեզվին։ Եվ նաև իմացա, որ շատ են սիրում իմ նման ֆուտբոլ խաղալ և նաև թենիս էին խաղում։ Ես ծանոթացա բոլոր զատիկների հետ, չնայած շատ դժվար էր նրանց հետ ծանոթանալ, որովհետև նրանք շատ էին։ Հետո մենք որոշեցինք գնալ ճամփորդության, և ես առաջարկեցի գնանք մեր երկիր: Նրանք համաձայնվեցին։ Գնացինք, ես պատմեցի մեր երկրի մասին և նրանց էլ դուր եկավ մեր երկիրը։ Բայց ես շատ էի հավանել այդ երկիրը և նրանք ինձ առաջարկեցին գնամ և մի փոքր էլ մնամ և նոր գամ իմ երկիր՝ Հայաստան։ Ես ուզում էի նստել և գնալ նրանց երկիր: Պարզվեց, որ ես երազ էի տեսնում։ Եվ հենց այդ պահին իմ մայրիկը քնից արթնացրեց, որպեսզի գնամ դպրոց։ Եվ այդ երազը ամեն օր տեսնում էի և իմ մայրիկը հենց այդ պահին ինձ արթնացնում էր և ես այդ երազի մի մասը չտեսա մինչև օրս։ Եվ պատմեցի ընկերներիս, բայց նրանք չէին հավատում բայց ես այնքան համոզեցի, որ նրանք սկսեցին հավատալ իմ այդ երազին։ Ու մոռացա ասել, որ նրանք ստեղծել էին նոր սպորտային խաղեր և ինձ այդ սպորտային խաղերը շատ դուր եկան։