«Բարև, գարու՛ն»

 

Կա  մի   եղանակ,    որը  ձմեռանից   հետո  է   գալիս։  Այդ   եղանակի   անունը գարուն է։  Բայց   ձմեռը  նրան   չի   թողնում, որ    նա   գա   և  նրանք  իրար  հետ  կռվում   են,  գարունն   ասում  է։

 

—Ձմեռ,  թո՛ղ   գնա   հիմա,   ես  պետք   է   գամ։

 

Իսկ  ձմեռը   ասում  է․

 

—Ո՛չ,  ես  չեմ  գնա,   ես   պետք   է   մնամ,-ասաց ձմեռը ։

 

Նրանք   սկսեցին   կռվել  և   գարունը   հաղթեց։   Ձմեռը   դարձավ տարվա   վերջին   եղանակը,  իսկ   գարունը   դարձավ   տարվա   առաջին   եղանակը։

Բարև, գարու՛ն, ես քեզ սպասում եմ։

 

 

 

 

 

 

 

Լրացուցիչ 27․02

  1. Լրացրու՛ աղյուս,ակը։
Նվազելի 8789 5654 6245 14443 43242
Հանելի 4279 2126 4058 6776 5618
Տարբերություն 4510 3528 2187 7667 37624

 

  1. Կատարի՛ր գործողությունը՝ հիշելով, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

1280+600+20=1900

240+1000+60=1300

135+400+65=600

1700+510+300+90=2600

  1. Հաշվի՛ր։

4500+200=4700

4240+20=4260

3400+15=3415

7200+350=7550

2100+700=2800

4520+30=4550

4150-1000=3150

5500-2100=3400

9330-20=9310

2380-150=2230

 

Արամը   ունի  20   մատիտ,  իսկ   Վարդանը   52  անգամ  ավել: Քանի՞   մատիտ   ունի   Վարդանը։

 

Լուծում  20×52=1040

 

Պատասխան՝  1040 մատիտ

 

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ
Հովհաննես Թումանյան


Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

 

Հարցեր և առաջադրանքներ


1. Կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր «ի՞նչը, ի՞նչ էր անում»
հարցին
զանգեր զարկին, լուսը բացվեց,  առուն խոխոջում է,  քամին  շընկշընկում է,  կռունկն եկավ,  կաքավ   կարդում  է, հարսն ու աղջիկ   ելան,   


2. Այս բառերն ինչպիսի՞ն կարող են լինել, գրի՛ր:
Առավոտ- բարի

զանգ-բարձր

քամի-ուժեղ

առու-արագահոս

ծաղիկ-գեղեցիկ

կռունկ-փոքր

աղջիկ-աշխատասեր

հարս-ուրախ

3. Լրացրո՛ւ աղյուսակը իմաստով իրար մոտ բառերով:

Առավոտ-լուսաբաց
լույս-ճառագայթ
քամի-զեփյուռ
հանդ-արտ
անուշ-դուրեկան
տաղ-երգ
կարդալ-ընթերցել

 

4. Իմաստով հակառակ բառերը գտի՛ր և զույգեր կազմի՛ր:

բարի բարակ
աղջիկ կոպիտ
Լույս Տհաճ հոտ
հաստ չար
անուշ գիշեր
բուրմունք մութ
առավոտ տղա

բարի-չար   աղջիկ-տղա   լույս-մութ    հաստ-բարակ       անուշ-տհաճ     բուրմունք-տհաճ  հոտ   առավոտ-գիշեր

Մաթեմատիկա 27․02

  1. Հաշվի՛ր արտադրյալը։

 

  4 1 2
x      
      2
  8 2 4
  3 2 6
x      
      2
  6 5 2

 

  2 1 4
x      
      3
  6 4 2
  1 1 2  
x        
      3 0
  3 3 6 0

 

    4 2  
x        
      2 0
    8 4 0
    2 1  
x        
      5 0
  1 0 5 0

 

 

 

 

 

 

1 0 0 1
x      
      4
4 0 0 4
    7 2
x      
      7
  5 0 4

 

 

 

 

 

 

    6 3
x      
      7
  4 4 1
    8 5
x      
      8
  6 8 0

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

140:20=7

120:30=4

700:70=10

560:70=8

640:8=80

640:80=8

Աղբյուր Հովհաննես Թումանյան

Աղբյուր
Հովհաննես Թումանյան
Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

 

Հարցեր և առաջադրանքներ
1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։ գուշ-ցեխափոս,

    տոթակեզ-շատ տաք   

խաղ-երգ

   Պախրա-եղնիկ

2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:
Աղբյուրը  բխում  էր   սարի  լանջից, ժայռի   տակ   էր։

3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:
Աղբյուրը   սառնորակ  էր։

4. 5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…
Ով   քեզ   ստեղծել   է,   նրա    կյանքը   թող   ջրի  նման  երկար  լինի։

Մաթեմատիկա 24․02

 

  1. Թվերը գրի՛ր բառերով.

9874 – ինը  հազար   ութ  հարյուր   յոթանասունչորս

2987 – երկու  հազար  ինը  հարյուր   ութսունյոթ

8876 –ութ   հազար  ութ   հարյուր   յոթանասունվեց

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը.
X 3 թիվը : 3
90×3=270 90 90:3=30
12×3=36 12 12:3=4
21×3=63 21 21:3=7
63×3=189 63 63:3=21
300×3=900 300 300:3=100
120×3=360 120 120:3=40
150×3=450 150 150:3=50

 

 

  1. Կետերի փոխարեն գրի՛ր համապատասխան թիվը

54 :6 = 9            350 :5  = 70

9x 3 = 27            8x 8 = 64

72 : 9 = 8           180 : 6 = 30

8 x 6 = 48            7x 70 = 490

4.Թվերը դասավորի՛ր աճման (փոքրից մեծ) կարգով:

753, 537, 735, 573, 357 –357,537,573,735,753

191, 193, 139, 128, 119 – 119,128,139,191,193

949, 923, 942, 929, 978 – 923,929,942,949,978

5 Հաշվի՛ր և համեմատի՛ր

40x5 200    < 270 90×3
30×6  180 < 350 50×7
40:5     <  320:4
560:8    < 560:7
21×4   < 25×4
35×2   > 32×3
100:10  < 100:1

 

 

6 Հաշվի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ 43 x 3 = 40 x 3 + 3 x 3 = 120 + 9 = 129

24 x 6 =

33 x 7 =

46 x 5 =

27 x 4 =

19 x 6 =

 

7 Լուծի՛ր խնդիրները

ա/ Երեք դարակում միասին կա 589 գիրք: Առաջին դարակում կա 186 գիրք, երկրորդ դարակում՝ 20 գրքով ավելի, քան առաջին դարակում: Մնացած գրքերը դասավորված էին երրորդ դարակում: Քանի՞ գիրք կա երրորդ դարակում:

Լուծում

1)186+20=206

2)589-186=403

3)403-206=197

Պատ.՝ 197

 

բ/ Խանութում կար 700 փուչիկ: Առաջին օրը վաճառեցին 120 փուչիկ, երկրորդ օրը՝ 2 անգամ ավելի, քան առաջին օրը: Մնացած փուչիկը վաճառվեց երրորդ օրը: Քանի՞ փուչիկ վաճառվեց երրորդ օրը:

 

կար-700  փուչիկ

I  օր-  120  փուչիկ

II   օր- 2 անգամ  ավել   I  օրվանից

II  օր-?  փուչիկ

Լուծում

1․120x2=240

2.120+240=360

3.700-360=340

Պատ.՝340

 

 

 

 

 

 

 

Առանձնացնել նախադասության գլխավոր բառերը

Կարմիրով    նշել       գլխավոր     Նախադասություներ

 

Աղջիկը    վազվզում    էր   անտառում։

 

Տղան    գնաց     դպրոց     ժամը   տասներկուսին։

 

Հայրիկը     արագ   գնաց   աշխատանքի։

 

Գաբրելիան   շատ  լավ  է   սովորում։

 

Հայրիկը   գնում  է   աշխատանքի։

 

Ընկեր   Լուսինեն  մեզ    մաթեմատիկա  էր  բացատրում  է։

 

Արևը   փայլում   է    երկնքում։

 

Ես    օգնում  եմ   հայրիկիս։

 

Ես  գնում  եմ   ֆուտբոլի։

 

Աշնանը    տերևները   թափվում   են։

 

Երեխաները  խաղում  են  բակում։

 

Ես   գնում  եմ   կարատեյի։

 

Յուրին   երգում   է   տանը։

 

Արմենը   ավարտեց  աշխատանքը։

 

Առավոտյան   ծիտիկները    ծլվլում  էին։

 

Մաթեմատիկա 22.02

  1. Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները։
 1 հատի/ կտորի արժեքը 2 հատի արժեքը 3 հատի արժեքը 4 հատի արժեքը
Կարկանդակ 110 դրամ 220

դրամ

330

դրամ

440

դրամ

Փքաբլիթ 120  դրամ 240

դրամ

360

դրամ

     480

դրամ

Թխվածքաբլիթ 200 դրամ 400

դրամ

 600

դրամ

800

դրամ

Պիցցա 150 դրամ  300

դրամ

450

դրամ

600

դրամ

Հալվա 130 դրամ 260

դրամ

390

դրամ

520

դրամ

 

Ա․ Որքա՞ն գումար է հարկավոր  մեկ կարկանդակ և երեք փքաբլիթ գնելու համար։  110+360=470

 

Բ․ Որքա՞ն գումար է հարկավոր հինգ կտոր պիցցա և երկու կտոր հալվա գնելու համար։  750+260=1010

 

Գ․ Որքա՞ն գումար է հարկավոր  երկու կտոր թխվածքբլիթ և երեք կտոր հալվա գնելու համար։  400+390=790

  1. Կռահի՛ր օրինաչափությունը և ավելացրո՛ւ ևս մեկ թիվ։

Ա․  111, 222, 333, 444, 555, 666

Բ․ 1, 2, 6, 24, 120,720

Գ․ 80, 40, 20,10,5

Դ․ 1000, 900, 700, 400,0

  1. Թվերը դասավորի՛ր աճման կարգով:

Ա․ 4510,4510 4501,4150,4105 ,4015

Բ․   5760, 5706,5670,5607,5076,5067

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

45 : 9 + 36: 9 + 81: 9 + 18: 9 + 72: 9 + 27: 9+ 9: 9 + 90 : 9=5+4+9+2+8+3+1+10=42

42: 6 + 54: 6 + 12: 6 + 36: 6 + 6: 6 + 60 : 6 + 48: 6 + 24 : 6= 7+9+2+6+1+10+8+4=47

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա. Անին պատրաստեց 40 բլիթ: 40 բլիթ պատրաստելու համար օգտագործեց 1 լ կաթ, մեկ կգ ալյուր, կես կգ շաքարավազ, 1 թթվասեր, 4 ձու: Ինչքա՞ն գումար ծախսեց Անին:

Լուծում   420+400+200+250+280=1550

Պատ՛․1550

 

Գնացուցակ
1 ձու 70 դրամ
1 կգ ալյուր 400 դրամ
1 կգ շաքարավազ 400 դրամ
1 թթվասեր 250 դրամ
1 լ կաթ 420 դրամ

 

Բ. Անահիտը պատրաստեց 30 կտոր պիցցա: 30 կտոր պատրաստելու համար օգտագործեց  5 խմոր, կես կգ պանիր, կես կգ հավի միս, 1 կետչուպ, 1 թթվասեր, 5 ձու: Ինչքա՞ն գումար ծախսեց Անահիտը:

 

 

Գնացուցակ
1 ձու 50 դրամ
1 խմոր 200 դրամ
1 թթվասեր 280 դրամ
1 կետչուպ 320 դրամ
1 կգ պանիր 4000դրամ
1 կգ հավի միս 2000 դրամ

 

Լուծում   5×200=1000  4000:2=2000  2000:2=1000  5×50=250

1000+2000+1000+320+280+250=4850

Պատ.՝  4850

 

Անխելք մարդը

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

Ապսպրել – ուրիշի միջոցով հանձնարարել, պավիրել
թախանձել – շատ խնդրել, աաչել — պաատել

Հարցեր և առաջադրանքներ

1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

Աստված,   անխելք   մարդ,  աղջիկ,  գայլ,  չոր   ծառ։

2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Գայլը  սոված  էր    աղջիկը   հարուստ  էր   բայց  տխուր,  իսկ  ծառը   չոր   էր  ամառ   ձմեռ։

 

3. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

Ինձ  շատ  դուր   եկավ   գայլը,   որովհետև   նա  կերավ   անխելք  մարդուն։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
3. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:

4. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։

Անխելք մարդ, ինչո՞ւ ծառի տակի ոսկին չհանեցիր,  և  ինչու՞ աղջկա հետ չամուսնացար։

—Որովհետև  ինձ աստված    բախտ  էր   տվել,  գնացի   բախտի  հետևից։

5. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

Մի  օր  անտառում   ես   սոված   շրջում  էի  և  հանդիպեցի  մի  մարդու։   Այդ  մարդը  գնում   էր   աստծու  մոտ,  որ  հարցնի  ինչպես   կարող  է  անարդար  աշխարհում  ապրել  հարուստ։  Աստված    տվել  էր  նրան   ճիշտ    խորհուրդներ,  բայց  նա  այնքան   անխելք   էր,  որ  պատմեց  ինձ։  Ես  էլ  լսեցի  աստծու  խորհուրդը  և  կերա  անխելք   մարդուն։

Մաթեմատիկա 21․02

  1. Հաշվի՛ր։

42000:10=4200

42000:100=420

42000:1000=42

  1. Ի՞նչ կարգային արժեք ունի 2–ը 3208 թվի մեջ. Հարյուրակի
  2. Հաշվի՛ր։

733-602=131

  1. Բազմապատկի՛ր։

2×60=120

2×600=120

2×6000=1200

4×80=320

4×800=3200

4×8000=32000

  1. Հանի՛ր։

23093

5679

_________

17414