Monthly Archives: Մարտի 2023

Մաթեմատիկա 03.12

  1. Հաշվի՛ր։
1 2 5 6
  +      
  3 7 8
1 6 3 4
2 1 5 7 6
+        
  1 7 4 8
2 3 3 2 4

 

 

 

  6 1 0 0
+        
    8 9 8
  6 9 9 8
  5 0 0 3
+        
    2 0 8
  5 2 1 1

 

 

 

 

 

 

 

  6 3 0 3
+        
    9 0 8
  7 2 1 1
  5 0 0 3
+        
    2 0 8
  5 2 1 1

 

 

 

 

 

 

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը հարմար եղանակով։

20×5+2x(125+275)=125+275=400  20×5=100  2×400=800  800+100=900

40×3 +5×60=40×3=120   5×60=300    120+300=420

70×9-20×9=70×9=630  20×9=180    630-180=450

2400+600+20+80=2400+600=3000  20+80=100    3000+100=3100

3700+90+410+300=3700+90=3790   410+300=710  3790+710=4700

  1. Հաշվի՛ր ABCD քառակուսու պարագիծը, եթե CD կողմը 17սմ է։

Լուծում 17×4=68

Հաշվի՛ր այն ուղղանկյան պարագիծը, որի լայությունը  6 սմ է,իսկ երկարությունը՝  2 անգամ  ավել։

Լուծում

1)2×6=12

2)4×12=48

 

  1. Սմբատը 7 ձու գնելու համար վճարեց 350 դրամ, որքա՞ն վճարեց Արայիկը, եթե գնել է 13 ձու։

Լուծում

1)350:7=50

2)13×50=650

  1. Սառան իր սիրելի գիրքը սկսեց կարդալ մարտի 2-ին և ավարտեց մարտի 14-ին։ Քանի՞ էջ ունի այդ գիրքը, եթե նա ամեն օր կարդացել է 8 էջ։

Լուծում

1)2×8=16

2)16×8=128

 

  1. ՝Հեծանվորդը առաջին օրը անցել է 78 կմ ճանապարհ, որը երկու անգամ ավել է երկրորդ օրվա անցած ճանապարհից։ Քանի՞ կմ ճանապարհ է անցել հեծանվորդը երկու օրում։

Լուծում 2×78=156



Գտնել նախադասության գլխավոր բառերը

Ես  գնում   եմ   անտառ։

 

Արամը   գնաց    դպրոց։

 

Թռչունները    թռչում   են   տաք   երկրներ։

 

Տղաները     աշխատանքի   են   գնում   ժամը   տասներկուսին։

 

  Ես  և  եղբայրս   գնում   ենք   խաղանք։

 

    Արթուրը  դաս   էր  անում,  իսկ   Արենը   սպասում   էր։

 

   Ես   գնում   եմ   տուն։

 

Սոֆին   վերջացրեց   իր   դասերը։

 

Ալեքսը   երգում  է   տարբեր   երգեր։

 

Ընկեր  Լուսինեն   լավ   է   բացատրում։



Վարդը Վ. Գյոթե թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Վարդը
Վ. Գյոթե
թարգմանությունը՝ Հ. Թումանյանի
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

 

Հարցեր և առաջադրանքներ


1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:
Տղան  ասում   է   ես   քեզ  կպոկեմ   վարդը   ասում  է   չես   կարող  ինձ   պոկել   ես   քեզ   կծակեմ   տղան   պոկում  է  վարդը   վարդը   ծակում   է   բայց   նրան   չի   օգնում   ծակածը։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա.  կարմիր   վարդ
բ.  ծակող      վարդ
գ. դաշտի  միջին  վարդ
դ. քնքուշ   վարդ


3. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:


Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.               
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.


4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:
Ես  բանաստեղծության  համար   կնտրեմ   կարմիր   գույնը,   որովհետև   վարդը    կարմիր   գույն   էր։


5. Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
Որովհետև  գիշերն   են   աճում


բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:
Որովհետև   վախենում   են։



Мамин подарок»

К Восьмому марта все ребята в нашем классе готовили подарки своим мамам, сестрам и бабушкам. И вели себя хорошо. И мы с Ваней тоже решили хорошо себя вести и сделать маме подарок, но так, чтобы она пока ничего не знала. Ваня сказал, что это называется «сюрприз». Мы приготовили такие подарки: куклу на чайник, коробку с конфетами. А две конфеты мы попробовали, чтобы узнать, вкусно или нет. Оказалось, очень вкусно. Потом мы положили все подарки на стол и стали ждать, когда придёт мама… Когда мама зашла в комнату и увидела подарки, она очень обрадовалась, стала нас целовать и сказала, что мы необыкновенные дети.                                                                               А что особенного? Мы самые обыкновенные, но лучше нашей мамы никого нет.

Новые слова:                                                                                                                               необыкновенный —  չտեսնված, անսովոևր, բացառիկ                                                                  обыкновенный — սովորական, հասարակ, ոչնչով աչքի չընկնող

ВОПРОСЫ;

· К какому празднику ребята готовили подарки?

· Что такое сюрприз?

· Какой подарок ребята собирались подарить маме?

· Почему мама назвала детей необыкновенными



Մաթեմատիկա06.03

  1. Լուծի՛ր․
  • Կես կիլոգրամ կարտոֆիլ գնելու համար մայրիկը վճարեց 150դրամ։ Որքա՞ն գումար է անհարաժեշտ 5 ու կես կիլոգրամ կարտոֆիլ գնելու համար։

Լուծում

1)150×2=300

2)5×300=1500

3)1500+150=1650

Պատասխան ՝։ 1650

 

  • Հաշվի՛ր 36սմ պարագիծ ունեցող քառակուսուկողմի երկարությունը։

Լուծում

36:4=9

Պատասխան 9

 

  • Քառակուսու մի կողմը 13 սմ է։ Հաշվի՛ր քառակուսու պարագիծը։

Լուծում

13×4=52

Պատասխան՝։ 52սմ

 

  • ABCD ուղղանկայն AB կողմը 4սմ է, BC կողմը՝ 3 անգամ ավել։ Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը։

Լուծում

1)4×3=12

2)4+12+4+12=32

Պատասխան32սմ



Մաթեմատիկա 07․03

2 բաժին գաթա պատրաստելու համար անհրաժեշտ է 800գ ալյուր և 10 անգամ պակաս կարագ: Որքա՞ն կարագ է պետք 5 բաժին այդպիսի գաթա պատրաստելու համար:

Լուծում

1)800:10=80

2)5×40=200

Պատասխան  200

 

Աստղանիշերը փոխարինի՛ր համապատասխան թվանշաններով:

 

6 3 3 7 7 6 7 5 8
+ 6 2 + 2 2 1 7 2
6 9 5 7 9 8 5 8 6

 

 

Հաշվի՛ր:

23×3=69

236×4=200×4+30×4+6×4=800+120+24=944

512×6=500×6+10×6+2×6=3000+60+12=3072

124×9=100×9+20×9+4×9=900+180+36=1116

612×7=600×7+10×7+2×7=4200+70+14=4284

289×7=200×7+80×7+9×7=1400+560+63=2023

45 : 5 =9

36 : 2=18

48 : 4 =12

95 : 5=19

 

 



Моя мама

Мою́ маму    зовут     Лиана.     Она́ высокая.     Она́ добрая,    умная,  нежная,  хорошая,    красивая,    милая. У  неё    зелёные    глаза,  длинные   волосы. Она́ любит   гулять,  готовить   и  читать.  Моeй  маме  41  год․

 



HAPPY MOTHERS DAY

My   mother  is tall.  kind   and beautiful. She   has  long  brown   hair   and   green   eyes.  I  wish  her   to  be  happy. Happy  mothers  day.



Մաթեմատիկա 06․03

  1. Աստղանիշները փոխարինի՛ր համապատասխան թվանշաններով։

 

23                                        47

x                                               x

4                                        6

9 2                                      282

 

54                                          49

x                                           x

6                                          4

324                                         245Read more: Մաթեմատիկա 06․03



ՈՒրբատ համերգի ծրագիր

Օր՝ Մարտի 17
Ժամ՝ 15:15
Վայր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարմարյա սրահ
Հասցե՝ Առնո բաբաջանյան 25

Մասնակիցներ՝ կրթահամալիրի դպրոցների սովորողներ, ծնողներ, հյուրեր, դասավանդողներ…

Համակարգող՝ Հարավային դպրոց-պարտեզ

Ծրագիր՝ Նախերգանք-բոլորը

Թագավոր, թագավոր մեծ թագավոր,
Խելքի ծով, խելքի ծով, թագավոր:
Մեծ-մեծ, քաջ-քաջ հայ թագավոր,  առյուծ ազգի թագավոր:
Քեզնով ենք գիշեր ու զոր մենք հզոր,
Քեզնով եմ տարին բոլոր իմ սազով , առյու՜ծ, առյուծ, առյուծ ազգի թագավոր

 Բոլորը կարդում են՝

Ժամանակով Բաղդադ քաղաքում
նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։
Էս թագավորը սովորություն ուներ՝
շորերը փոխած ման էր գալիս իմանալու,
թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։
Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած,
անցնելիս է լինում մի խուլ փողոցով։
Մի աղքատ տնակից երգի ու
նվագի ձայներ է լսում։
Կանգ է առնում, հետաքրքրվում է ու ներս մտնում։
Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու
մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի
վրա նստած տանտերն ու երաժիշտները։
Աղքատ ընթրիքի շուրջը նվագում են,
երգում ու զվարճանում։

Էկեք  բռնեք  էս  պարը

Էկեք  բռնեք  էս  պարը,

Գտնեք մեր սրտի յարը,
….
Թև-թևի տանք ու պարենք,

Սեր ու օրհնանք վայելենք:
….
Զուռնեն ածի մենք խաղանք,
Շորով զարկենք, շորոր զարկենք ճկանանք…

պար….

 Բոլորը կարդում են՝

— Խաղաղություն, ո՛վ ուրախ մարդիկ…

-Բարով եկար, դերվիշ բաբա,
Ներս համեցեք, ուտենք-խմենք,
Աստծու տված հացը վայելենք,
Երգենք, պարենք, ուրախանաք…

Լորկե պար՝ 2-րդ դասարան

… Կարդում էեն 3-րդ դասարանցիները՝

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Իմ անունը Հասան է։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր,
ի՞նչ արհեստի տեր ես դու,
ի՜նչքան փող ես աշխատում,
որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ 

— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,
Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։
Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում,
օրը մի չնչին բան եմ վաստակում։
Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս,
մյուս մասն էլ էս երաժիշտներին։
Նստում ենք, ուրախանում։
Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ
աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան,
բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ
աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։
— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․
հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք,
այժմ քնենք, դերվիշ բաբա։
Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։

Աշնան գիշեր— ծոցվորների համույթ

Էս գիշեր, աշնան գիշեր
Շաղն իջեր` զգետին նըխշեր,
Առնոսա նախշուն հավքեր
Յարիս խետ քուն են մըտեր:

Իմ յարոջ կապա կարեք,
Արևից երեսն արեք,
Լուսնակից աստառ ձևեք,
Աստղերից կոճակ շարեք:

կարդում են 2-րդ դասարանցիները՝

Հաջորդ առավոտ խեղճ
Հասանի ձեռքից բիզը խլում են,
վզակոթին տալով դուրս անում իր
նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշը անցնում է
էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։
Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։

«Յար միտքդ ծուռ է» պարերգ՝ 4-5-րդ դասարաններ

Աղջիկ
Այ տղա, հալ ու մաշ եմ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Երեք տարի քեզ կաշեմ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝
Սիրտս սուփրա չէ՝ բանամ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Ես ո՞ր դարդին դիմանամ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

Աղջիկ
Կաքավ եմ, սար ման կուգամ,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Բլբուլ եմ,բաղ ման կուգամ,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա՝
Բարակ ես, բարդու ծառ ես,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Կրակ ես, մարդ կվառես,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

Աղջիկ
Կրակն էրա մահանա,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Արի, մեր տունը մնա,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Տղա.
Պագիկ մը հալալ էրա,
Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
Դուռ ու դրկից չիմանա,
Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:

Կրկ.`
Յար, մտքիդ մեռնիմ,
Յար, միտքդ ծուռ է,
Յարս կտուրն է,
Աչքը մեր դուռն է:

Բոլորը կարդում են՝

— Խաղաղություն, ո՛վ ուրախ մարդիկ…

-Բարով եկար, դերվիշ բաբա,
Ներս համեցեք, ուտենք-խմենք,
Աստծու տված հացը վայելենք,
Երգենք, պարենք, ուրախանաք…

Փափուրի պար՝ 3-րդ դասարանի սովորողներ

 

… Կարդում են 4-րդ դասարանցիները

— Գիտե՞  ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։
Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։
Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի,
մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

Ազգային պարերգ՝ «Ջուր կուգեր վերին սարեն»

Ջուր կուգեր— բոլորը

Ջուր կուգեր վերին սարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Ջուր կուգեր վերին սարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Ջուր կուգեր զըլզըլալեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։
Ջուր կուգեր զըլզըլալեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Գեր թափեր մարմար քյարեն,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։

Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արևու շողն իրեսին,
Հայ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Սարեն կիջներ թուխ Ասմին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա,
Արևու շողն իրեսին,
Հոպ, լայ, լալա, րատիրիրի րարիրա։ Հոպ-հոպ…

… Կարդում են 4-րդ դասարանցիները

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝
էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք,
այժմ քնենք, դերվիշ բաբա։
Աստված ողորմած է: Քեֆ անողին քեֆ չի պակսիլ։

Ազգային պարերգ՝ Մեր տան իտև

Մեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Ձեր տան իտև արտ կորընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Ձիանք ինի կըխըրխընջան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Հավար տարեք տեքեր կընգյան,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

Առնոսա սար ցանած կյարին,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան,
Առտոսա սար ցանած կյարին,
Լե, լե, լե, լե, լե, լե ջան:

… Կարդում են 1-2 դասարանները՝

Առավոտը վաղ թագավորն էսպես է հրամայում.
-ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի ծախելու։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։

Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի
շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։
Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։
Դարձյալ ուրախության ու երգի ձայներ է լսում:

Պարերգ՝ բոլորը

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ։

Այ տղա, ջան տղա,
Ձեռիս կուժը քեզ ընծա,
Սերս առ սերդ տուր,
Երազիս եկած տղա։

Կարմիր վարդ, կանաչ թուփ,
Այ համով նազով աղջիկ,
Գիշերը դուրս արի,
Իջնենք ձորը վարդերի։

Պաղ աղպուր զուլալ ջուր,
Ձեռիդ կժով ջուրըմ տուր,
Խմեմ ես հովանամ,
Թե մոռանամ քոռանամ։

 Բոլորը կարդում են՝

— Խաղաղություն, ո՛վ ուրախ մարդիկ…

-Բարով եկար, դերվիշ բաբա,
Ներս համեցեք, ուտենք-խմենք,
Աստծու տված հացը վայելենք,
Երգենք, պարենք, ուրախանաք…

Լաչին պար՝ 1-ին դասարան

… Կարդում են 5-րդ դասարանցիները՝

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի,
ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը,
ճշմարի՞տ է արդյոք։

— Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում։
Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։
Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։
Գնացի մի գործատիրոջ մշակ մտա,
օրական մի բան է տալիս, բերում եմ
մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս:

— Արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

Հաջորդ առավոտյան ուղիղ պալատը տարան Հասանին։
Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը
ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։
Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։
Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն,
թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

 երգ՝ բոլորը

Թագավոր, թագավոր մեծ թագավոր,
Խելքի ծով, խելքի ծով, թագավոր:
Մեծ-մեծ, քաջ-քաջ հայ թագավոր,  առյուծ ազգի թագավոր:
Քեզնով ենք գիշեր ու զոր մենք հզոր,
ՔեՆով եմ տարին բոլոր իմ սազով , առյու՜ծ, առյուծ, առյուծ ազգի թագավոր…

… Կարդում են 3-րդ դասարանցիները՝

 Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի,
արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց,
թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։
Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել,
որ դարձյալ քեֆ ես անում։

— Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

Շավալի. խոշ բիլազիգ պարեր՝ 4-5 դասարաններ

 Բոլորը կարդում են՝

Մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,
ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։

— Ես քեզ հրամայում եմ, եթե մի վայրկյան էլ ուշացրիր,
գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։
Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր,
որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը,
իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Հասանը դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։
Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։
Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը

փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ,
պատմեց իր պալատականների առջև։
Շատ ծիծաղեցին պալատականները ու

շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։


Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը,

որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։
Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը,
իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր

սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու
լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս
ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Թագավոր, թագավոր մեծ թագավոր,
Խելքի ծով, խելքի ծով, թագավոր:
Մեծ-մեծ, քաջ-քաջ հայ թագավոր,  առյուծ ազգի թագավոր:
Քեզնով ենք գիշեր ու զոր մենք հզոր,
ՔեՆով եմ տարին բոլոր իմ սազով , առյու՜ծ, առյուծ, առյուծ ազգի թագավոր…

 



Next page →
← Previous page