Ջ. Ռոդարի «Փոխեցին գլուխները»

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է:

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
    Քերականության  ուսուչիչը  շատ  ջղայն  էր։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

    բառաչել, ոռնալ, գրել , մլավել, հաչալ։

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․
  • Շարունակի՛ր: Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր անտառում, ապա

Եթե մուկը մլավեր, ապա

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, ապա

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը, ապա

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչալ

Ոչխարը-մայալ

Խոզը-խռխռալ

Հավը-կչկչալ

Այծը-մկկալ

Կատուն-մլավել

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

 բարի  շերեփ

քաղցր  հեռախոս

արագ    զանգ

սառը   պղպեղ

կանաչ  արջ

չաղլիկ   նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ,

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

    քաղցր  հեռախոս։

    Մեկ  անգամ  հեռուստացույցով  հայտարարեցին,  որ  գիտնակաները  ստեղծել  են  մի  հեռախոս։  Պարզվեց,  որ  այդ  հեռախոսը  քաղցր  է։ Ես  այդ  հեռախոսը  կերա  և  դա  նորից  հայտնվեց։ Այդ  հեռախոսում   ամեն  ինչ  կար։  ԵՎ  բոլոր  մարդիկ  տեսան  իմ  հեռախոսը  և  հարցրեցին  թե,  որտեղից  եմ  գնել։ Եվ  գնացին  նրանք  էլ  գնեցին։  Եվ  հիմա  մեր  երկրուն  բոլորը  քաղցր հեռախոս  ունեն։

  • Հորինածդ պատմությունը ձայնագրի՛ր և հրապարակի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով