«Ջղային գնդակը» հորինուկ

Մի ջղային գնդակ է լինում:  Նա  բոլորի  վրա  ջղանյանում  է  և  ասում։Մի՛   խաղացեք  ֆուտբոլ  ինձանով,  ես  բասկետբոլի  համար եմ։ԵՎ  ոչ մեկ  չէր   լսում  գնդակին  և   նա   ավելի  շատ  ու շատ  էր  բարկանում։  ԵՎ  մի   անգամ  ֆուտբոլիսը   գնդակը  չէր  հարվածել, գնդակը  ջղայինությունից Continue reading “«Ջղային գնդակը» հորինուկ”

Ղ. ԱՂԱՅԱՆ. ՄԵՂՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Ղ. ԱՂԱՅԱՆ. ՄԵՂՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԸ

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

 

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Մետաքս-շերամի   որդի  արտադրած  մանրաթել,  որով  բոժոժ   է  հյուսում

Ապերախտ-երախտիքը մոռացող,երախտմոռ,անշնորհակալ

Շերամ-մետաքսաթել   հյուսող  որդ,որը   սնվում  թթենու  տերևով

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:

Ապերախտ-Ապերախտ մարդ

Քնքուշ-Քնքուշ  աղջիկ

Բարի-Բարի  ծերունի

Փոքր-Փոքր  գյուղ

Շատակեր- Շատակեր  շուն

Աննման-Աննման  ծաղիկ

Օգտակար-Օգտակար  բույս

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:

Փոքր  գյուղում  ապրում  էին  բարի  ծերունին, քնքուշ  աղջիկը, շատակեր  շունը։Այդ  ծերունուց   ապերախտ  մարդիկ օգտակար  բույսեր  էին  խնդրում։Այդ  բույսին  անվանում  էին  աննման  ծաղիկ։

Continue reading “Ղ. ԱՂԱՅԱՆ. ՄԵՂՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԸ”