Logo Adidas

 

 

1)Ադիդաս (անգլ.՝ Adidas), սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ընկերություն։ Սպորտային կոշիկներից բացի ընկերությունն արտադրում է նաև այլ պարագաներ՝ պայուսակներ, վերնաշապիկներ, տաբատներ, գլխարկներ և այլ սպորտային պարագաներ։

 

2)Ամենախոշոր սպորտային հագուստ արտադրող ընկերությունն է Եվրոպայում և երկրորդ խոշորագույն արտադրողը աշխարհում։ Ընկերության արտադրանքի վրա սովորաբար պատկերված է երեք սպիտակ կամ սև գիծ, որը հանդիսանում է ընկերության ապրանքանիշը։

3)Ադիդաս գրուպի եկամուտը 2016 թվականին կազմել է 19.29 միլիարդ եվրո։

Ադիդասը ստեղծվել է 1949 թ. օգոստոսի 18-ին Ադոլֆ Դասսլերի կողմից։ Ընկերության հագուստի և կոշիկի նմուշները սովորաբար առանձնանում են երեք զուգահեռ գծերով, և նույն զուգահեռ գծերը ներառված են Adidas-ի ներկայիս պաշտոնական լոգոյում։

 

 

4)Քրիստոֆ Վոն Վիլհելմ Դասսլերն աշխատում էր կոշիկի գործարանում , իսկ նրա կինը՝ Պոլինեն, Նյուրնբերգ քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆրանկոնյան Հերցոգենաուրախ քաղաքում՝ փոքր լվացքատանը։ Դպրոցից դուրս գալուց հետո նրանց որդին, Ռուդոլֆ Ռուդին Դասսլերը, գնում էր հոր մոտ կոշիկի գործարան։ Երբ Քրիստոֆ Դասսլերը գնում է Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու, Ռուդոլֆը ստանում է բարձր պաշտոն ճենապակու գործարանում, իսկ հետագայում Նյուրնբերգում զբաղվում է կաշվե մեծածախ բիզնեսով։

5)Ադոլֆ Դասսլերը սկսեց արտադրել իր սպորտային կոշիկները Հերցոգենաուրախ քաղաքում ։ 1924 թ. հուլիսին նրա եղբայր Ռուդոլֆը վերադարձավ Հերցոգենաուրախ՝ միանալու իր կրտսեր եղբոր բիզնեսին, որը դարձավ Գեբրեդեր Դասսեր Շուխֆաբրիկը (Dassler Brothers Shoe Գործարան) և բարգավաճեց։ Բայց այդ ժամանակ (Առաջին համաշխարհային պատերազմ) քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարումները ծայրահեղ վիճակում էին, և եղբայրները երբեմն ստիպված էին օգտագործել ոտնակով շարժական հեծանվավազք իրենց սարքավորումները աշխատեցնելու համար։

 

6)Եթե նկատել եք, Adidas-ի բոլոր լոգոներն առանձնացել են երեք գծով, թեև առաջին տարբերակը եղել է երկու գծերից կախված սպորտային կոշիկը, ընդ որում՝ այդ գծերը d տառերի պոչիկներն էին: Ու քանի որ այն նմանություն է ունեցել ֆիննական Karhu Sports բրենդին, Adidas-ի հիմնադիր Ադոլֆ Դասլերը գնում է այն 1600 եվրոյով (մերօրյա արժույթով) ու 2 շիշ վիսկիով: Սակայն մեզ առավել հայտնի են Adidas-ի ռեբրենդինգի արդյունքում ընտրված երեք լոգոները (ըստ հաջորդականության):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով