«Մի անգամ Թթվաստանում»

Ես  դասարանցիներիս  հետ  այսօր  պատրաստել  եմ  թթու։ Այդ  ժամանակ  շատ  լավ  անցավ  և  շատ  հավես  էր։ Հետո,  երբ  ես  եկա  տուն,  պատրաստվեցի  քնելու,  քնեցի  և  մի  երազ  տեսա։ Ես  տեսա,  որ  Թթվաստանում  եմ  այնտեղ  ապրում  էին  ոչ  թե  մարդիկ,  այլ  ոտքերով  ձեռքերով  խոսացող  բանջարեղեններ։ Նրանցից  ամեն  մեկը  ուներ  անուն,  օրինակ  վարունգի  անունը  Վարունգիկ  էր,  լոլիկինը  Լոլկիկ,  իսկ  գազարինը  գազրիկ  և  այդպես  շատ  բանջարեղեններ  ունեին  իրենց  անունները։  Նրանք  ունեին  թագավոր,  որը   ծաղկակաղամբն  էր  նրա  անունը  Ծաղկաթագ  էր։ Նրանք  չունեին,  դպրոցներ  բայց  ունեին  ֆուտբոլ  խաղալու  տեղ,  բասկթեբոլի  տեղ,  թենիսի  և  այդպես  շատ  խաղային  տեղեր։ Նրանց երբ  նրանց  ինչվոր  բան  է  պատահում  նրանք  ասում  են  Ծաղկաթագին։
—Ծաղկաթագ  թագավոր  ինչու  մեր  քաղաքում  ավտոմեքենա  չկա  արդեն  բոլորս  հոգնել  ենք  քայլելուց։

Թագավորն  ասում  է։

—Նրա  համար,  որովհետև  դուք  ավտոմեքենա  վարել  չգիտեք։

—Որ  դու ավտոմեքենա  մեզ  տաս,  մենք  կսովորենք։

Ասում  է  գազարը։ Եվ  արդեն  մի  քանի  տարի  է  ինչ  թագավորը  նրանց  խաբում  է  և  ավտոմեքենաներ  չի  տալիս։ Արդեն  նրանք,  որոշում  են  թագավորին  փոխել,  որ  թագաորը  լինի  գազարը։  Բայց  թագավորը  ասում  է,  որ  նրանց  ավտոմեքենա  կտա  և  թագավոր  է  մնում։  Գնում  է  շատ  ու  շատ  ավտոմեքենաներ   է  գտնում  ու  հենց  ուզում  է  տանել  բանջարեղեններին  իմ  մայրիկը  ինձ  քնից  հանում  է  ամենահետաքրքիր  պահին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով