Ավետիք Իսահակյան «Գետակի վրա»

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

  1. Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։


       Գետակը  ուրախ  էր

    Ջրերը ուրախ`
    Գալիս են, գնում

     

  2. Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

    Ուռենին  լուռ  էր  թեքված  և  նայում  էր  վազող  ջրին։

     

  3. Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդ անշում ջրերը։
    Ջրերը  խորհրդանշում   են  ժամանակը։

  4. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։
    Բանաստեղծությունը  գետակի  և  ուռենու  մասին  էր։

     

  5. Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Տեսա ուռենուն, թեքվել  էր  կարծես   լաց  էր  լինում։

Կուզեի  հայտնվել  երազ  աշխարհում  ու   տեսնել,  այնտեղ  ինչ  է  կատարվում։

Գարնան  գալու  պես  գետակի  ուրախ  ջրերը  պարում  են։

  1. Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Բանաստեղծությունը  ներկայացնում  է  բնությունը։ Եվ   ջրային  տրամադրություն  է   բերում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով