Գոյական

 

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

  2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

  3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

  4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներ Իր ցույց տվող գոյականներ
գնդապետ Գունդ
եգիպտացի եգիպտացորեն
թզուկ թիզ
կառապան կառք
վաճառական վաճառասեղան
ուղևոր ուղի
հնդիկ
հնդկահավ
վիրաբույժ
դերձակ
հացթուխ
խոհարար
լրագրող
հետախույզ
օձ
վերելք
հացահատիկ
խոհանոց
լուր
լրագիր
հետք
օձիք

 

  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

 Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ – նավակ

Ռազմական նավ –  ռազմանավ

Նավի հրամանատար – նավապետ

Մարդ, որը վարում է նավը –  նավարար

Նավ, որը լողում է ջրի խորքերում –  սուզանավ

Նավի վրա ծառայող մարդիկ – նավաստի

Նավերի հանգստավայր –  նավահանգիստ

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ-օդանավ-օդաչու  , տոմս-տոմսարկղ-տոմսավաճառ  , ժամ-ժամացույց-ժամապահ, փոստ-փոստարկղ-փոստատար, լող-լողովազան-լողորդ, քաղաք-քաղաքներ-քաղաքացի:

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-Մանկիկ, մայր, զավակ, որդի,առյուծ
Ի՞նչ-մանկություն,գագաթ, 

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափ հարձակում
ավարտ տառապանք
գրոհ բույր
տանջանք ահ
հոտ վճիռ
որոշում վերջ
բողոք համբավ
ցավ գանգատ
հռչակ կսկիծ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, հույս, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներ Ոչ շոշափելի գոյականներ
երշիկ երազ
վերարկու հույս
հաց կասկած
քար պատիվ
թմբուկ ճաշակ
կարոտ
արձագանք
բնավորություն
  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբ օգուտ
հարգանք ներում
վնաս խավար
հաղթահարել վերջ
լույս պարտություն
պատիժ արհամարհանք

 Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։
    Մոսկվա, Ֆրանսիա,  Վաղարշաբաթ,  Սմբատ,  Եղիշե  Չարենց։
    մարդ,  ընկեր, բարեկամ,  կրակ,  մատիտ։

     

  2. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։Բժիշկ

    Վոստիկան

    երեխա

    մայրիկ

    մարդ

    մատիտ

    նկար

    սեղան

    ծաղկաման

    հեռուսացույց

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք –Գյումրի,Վանաձոր  Երևան   Հրազդան   Կապան  Դիլիջան

Գրող –Աղայան    Թումանյան    Խնկոյան  

Մարզ – Սյունիք  Կոտայք  Տավուշ  

Գետ — Արաքս  Դեբեդ  Որոտան  Արփա  Աղստև 

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

Շող-Շողիկ  , գառ-Գառնիկ  , թագ-թագուհի  , նազ-Նազար , վարս-Վարսիկ , վարդ-Վարդան  , սաթ-Սաթենիկ , լուսին-Լուսինե , խաչ-Խաչիկ:

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան, աղավնի, մանուկ

Դեբետ  գետը  շատ  վտանգավոր  է։  Ռոնալդուն  իմ  ամենասիրելի  ֆուտբոլիստ  է։  Մենք  գնացել  էինք  Գյումրի  և  անյտեղ  շատ  գեղեցիկ  էր։

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչ հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կին միավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներ

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներորոնք հոգնակի թիվ չունեն:

Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

պարան-պարաններ , սեղան-սեղաններ , սիրտ-սրտեր  , շուն-շներ , գիրք-գրքեր, դասարան-դասարաններ, գետ-գետեր, բառարան-բառարաններ

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դաս-դասեր,  գրիչ-գրիչներ , լուր-լուրեր , քար-քարեր , վագր-վագռեր , տղա-տղաներ, ցուցատախտակ-ցուցատախտակներ, կողմնացույց-կողմնացույցներ , հուշ-հուշեր , մազ-մազեր, լեզու-լեզուներ, կակաչ-կակաչներ, փայտ-փայտեր, աչք-աչքեր:

եր-ով վերջացողներ-դասեր, լուրեր, քարեր, վագռեր, հուշեր, մազեր, փայտեր, աչքեր

ներ-ով վերջացողներ-գրիչներ, տղաներ, ցուցատախտակներ, կողմնացույցներ, լեզուներ,  կակաչներ

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ –տառեր

Գառ –գառեր

Գառնուկ –գառնուկներ

Բառ –բառեր

լեռ –լեռներ

ժայռ –ժայռեր

ձեռք –ձեռքեր

ձեռնոց –ձեռնոցներ

հարս –հարսեր

խոտ –խոտեր

ոտք –ոտքեր

մուկ –մկներ

ձուկ –ձկներ

ձմերուկ –ձմերուկներ

արմատ –արմատներ

թոռ –թոռներ

աթոռ –աթոռներ

դուռ –դռներ

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի-երկինք , ծերունու-ծերունի , տան-տունն , քրոջ-քույր  , տարվա-տարի , առվի-առու, խմբում-խումբ, սրտից-սիրտ , մոր-մայր , ծաղկով-ծաղիկ , փշատենուփշատ, գարնան-գարուն , մանկության-մանկություն , տիրոջ-տեր , շարժման-շարժ , թփի-թուփ:

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի այգում ( այգի) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուր) սառը ջուր խմեց  աղբյուրից։

Պապիկը անչափ սիրում է իր  թոռնիկներին ( թոռնիկներ):

19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Արագած  լեռը ( լեռ) քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա  թագավորի ( թագավոր) անունով։

Արագածի  լանջերն ( լանջեր) հոսում են սառնորակ աղբյուրներ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով